ՔՊ-ականն ընդամենը փորձել է ևս մեկ անգամ իրականության տեղ մատուցել բնության մեջ գոյություն չունեցողը. Հայաստանում ընտրությունները չեն անցել ժողովրդավաական նորմերին համապատասխան՝ անկախ նրանից, թե Նիկոլը քանի շնորհավորական ուղերձ է ստացել Արևմուտքից: Սա՝ մեկ, երկորդ՝ միջազգային հարաբերություններում, որոնց մասին Հակոբը թերևս տարրական գիտելիքներ անգամ չունի, քաղաքականությունը միահյուսված է էսթետիկային. պետությունների ղեկավարների պաշտոնական ուղերձները, դրանց ժամանակագրությունը և նույնիսկ բառապաշարը զուտ քաղաքավարության տարրեր չեն, այլ հանդիսանում են աշխարհաքաղաքական ազդակներ, իսկ կոնկրետ այս դեպքում շնորհավորանքի բացակայությունը դիվանագիտական դեմարշ է՝ ընդդեմ Նիկոլի, որը վկայում է հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում առկա ճգնաժամի, խորացող անվստահության մասին:
ՔՊ-ում ուզում են համոզել, թե «ժողովրդավարական» ընտրություններն ինքնին կարող են չեզոքացնել արտաքին մարտահրավերները, լուծել Հայաստանի առաջ ծառացած խնդրները՝ մոռամնալով 2018-ի փորձը. ո՞ւր է Արցախը…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5879
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



